Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահն ու ՀԲ-ի ներկայացուցիչները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը

02 Նոյեմբեր, 2022 13:08
ՊԵԿ նախագահն ու ՀԲ-ի ներկայացուցիչները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Համաշխարհային Բանկի՝ Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են PSMP ծրագրերի շրջանակում, հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում, իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև առաջիկա բարեփոխումների ուղղությունները:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Կոմիտեին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ առաջարկվող ուղղություններով տարվող աշխատանքներն արդյունավետ իրագործելու համար։ Մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի Միասնական մաքսային հաշվի համակարգի, Հարկ վճարողի անձնական հաշվի քարտի նոր համակարգի, Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների ինքնահայտարարագրման համակարգի մշակման և ներդրման գործում:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են Համաշխարհային բանկի և Պետական եկամուտների կոմիտեի միջև երկարամյա համագործակցության բարձր մակարդակն ու արդյունավետությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին