Կարևոր իրադարձություններ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 102 դեպքերով նոր հատուցումներ է տրամադրել

02 Նոյեմբեր, 2022 13:02
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 102 դեպքերով նոր հատուցումներ է տրամադրել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) հոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 93-ը՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման  և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների հետևանքով:Այս մասին հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։

Այսպիսով, նոյեմբերի 2-ի դրությամբ՝ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 4957 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 67․4 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։

ԶԱՀ շահառուների ցուցակին կարող եք ծանոթանալ կայքում:

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 80․3 միլիարդ ՀՀ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ մինչ օրս մոտ 11․8 միլիարդ ՀՀ դրամ, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից, ինչպես նաև ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտից` շուրջ 8․7 միլիարդ ՀՀ դրամ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին