Կարևոր իրադարձություններ

82-ամյա կնոջ սպանության դեպքով ձերբակալվել է 17-ամյա թոռը. ՔԿ

02 Նոյեմբեր, 2022 12:43
82-ամյա կնոջ սպանության դեպքով ձերբակալվել է 17-ամյա թոռը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձոր քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության դեպքը:Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Վանաձոր քաղաքի բնակչի կողմից մոր դին հայտնաբերելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 15.05-ին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տարեց կնոջ դին հայտնաբերել իր ննջարանի մահճակալին՝ աջ ձեռքի դաստակի կտրած-ծակած վնասվածքով:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տարեց կնոջ հետ նույն բնակարանում բնակվող թոռը՝ ծնված 2004 թվականին. վերջինս, հանցագործություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ, ձերբակալվել և հարցաքննվել է՝ ներկայացնելով դեպքի հանգամանքները:

Նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին