Կարևոր իրադարձություններ

Հունվարի 1-ից միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել առողջապահական համակարգում

02 Նոյեմբեր, 2022 12:30
Հունվարի 1-ից միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել առողջապահական համակարգում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ 2023 թվականի հունվարի 1-ից միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել առողջապահական համակարգում, իսկ ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ ծառայողները կամավոր ատեստավորում կանցնեն։

«Սա ՀՀ կառավարության ստանդարտներ սահմանելու քաղաքականության շատ կարևոր դրսևորում է։ Բոլոր ոլորտներում ունենալ ստանդարտներ, դա զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունեցող հանգամանք է։ Եվ մենք այս քաղաքականությունը շարունակելու ենք բոլոր հնարավոր ոլորտներում, առաջին հերթին պետության անվտանգության հետ կապ ունեցող ոլորտներում։

Առաջիկայում կամավոր ատեստավորման համակարգ կսկսի գործարկվել ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՊՊԾ-ում, որի արդյունքում աշխատավարձերի կրկնապատկման պրոցես տեղի կունենա։ Դա կամավոր է լինելու, բայց հավերժ չի կարող լինել, գուցե երեք ժամկետ սահմանվի։ Եվ երեք տարվա արդյունքներով, ինչպես հունվարի մեկից առողջապահության ոլորտում հավաստագրում չունեցողը չի կարող աշխատել, այնպես էլ նույնը տեղի կունենա մեր մյուս ծառայություններում»:

 

Լրահոս

Դիտել ավելին