Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    395
    405

  • EUR

    406,5
    424,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Ստորագրվել է հուշագիր՝ «Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգնման վերաբերյալ

02 Նոյեմբեր, 2022 12:15
Ստորագրվել է հուշագիր՝ «Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգնման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել է հուշագիր՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներում համագործակցության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ բարերարի կողմից՝ վերջինիս ներկայացուցիչ Էդուարդ Մանուկյանը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Կարմիր կամրջի վերականգնմանն աջակցելու համար՝ կարևորելով հուշագրի ստորագրումը՝ որպես Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանն ուղղված լավ օրինակ:

Մինչ հուշագրի կնքումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցվել են Կարմիր կամրջի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, որոնք սահմանված կարգով քննարկվել են նաև գիտամեթոդական խորհրդում: Խորհրդի ներկայացրած դրական կարծիքի հիման վրա  լիազոր մարմնի կողմից տրամադրվել է վերականգնողական աշխատանքների իրականացման թույլտվություն։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են. հիմնական վերականգնողական աշխատանքները կսկսվեն 2023 թվականից։

Նշենք, որ Կարմիր կամուրջը հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է։ 1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնյեն, ըստ որի՝ կամուրջը եռակամար է եղել։ 1679 թվականի երկրաշարժի հետևանքով կամուրջն ավերվել է։ Նույն թվականին կամուրջը վերակառուցվել է քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի հովանավորությամբ։ Կամուրջը կրում է տարբեր ժամանակների նորոգման հետքեր, այժմ ավերված է։

 

Լրահոս

Դիտել ավելին