Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը՝ Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքների մասին

02 Նոյեմբեր, 2022 11:55
Փաշինյանը՝ Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հանդիպման արդյունքում քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։

«Արդյոք այդ հանդիպման արդյունքում կարո՞ղ եմ արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։ Կարող եմ ասել, որ այո, միանշանակ։ Եվ դա շատ օգտակար և կարևոր հանդիպում էր։ Իհարկե, հանդիպումը ունեցել է և հրապարակային, և դռնփակ մաս։ Շատ կարևոր հարցեր են հնչել։ 

Դուք տեղյակ եք, որ Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ են ծավալվել, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր օպտիմալ տարբերակով, որը առկա է դաշտում։

Խոսքը այն մասին էր, որ բովանդակային առումով իսկապես ինչքանո՞վ է բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շահերին։ Կարծում եմ, որ Սոչիի հանդիպման կարևորագույն նրբություններից մեկը այս հարցի պատասխանն էր»,- նշել է Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին