Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ ունենք. Փաշինյան

02 Նոյեմբեր, 2022 11:44
Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ ունենք. Փաշինյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը վերջին 4 տարի 4 ամսվա ընթացքում 143 հազար նոր աշխատատեղ է ստեղծել։

«Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ ունենք հոկտեմբեր ամսվա տվյալներով: Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի 691 հազար գրանցված և վճարվող աշխատատեղ։

Խոսքն այն աշխատատեղերի մասին է, որտեղ գիտենք, որ կոնկրետ մարդիկ անուն ազգանունով աշխատում են, աշխատավարձ են ստանում և վճարում են եկամտային հարկ։

Եթե այս ցուցանիշը մենք արձանագրենք, պետք է ասենք, որ 2018 թվականի մայիսի համեմատ 2022 թվականի հոկտեմբերին աշխատատեղերի թիվը ավել է 143 հազարով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ աշխատատեղերի թիվը ավել է 108 հազարով»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝  հնարավորությունների ստեղծումը, ստվերի դեմ պայքարը, եկամտային հարկի բարեփոխումների քաղաքականությունը էական ազդեցություն են ունեցել այդ ցուցանիշի վրա։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին