Կարևոր իրադարձություններ

Հյուսիս-հարավ ճանապարհը կենսական անհրաժեշտություն է պետության համար. փոխնախարար

02 Նոյեմբեր, 2022 10:16
Հյուսիս-հարավ ճանապարհը կենսական անհրաժեշտություն է պետության համար. փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում են ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։ 

Նախարարի տեղակալը ներկայացրել ճանապարհաշինության ոլորտում կատարված աշխատանքները:

ԵՄ Արևելյան հարևանության երկրներում պետական հատվածի գործունեության համար պատասխանատու Ռաֆալ Ռիբացկին և ԵՆԲ-ի վարկային գծով պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդը հետաքրքրվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ կառավարության տեսլականով:

Քրիստինե Ղալեչյանը խոսել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում իրականացված և կատարվելիք աշխատանքներից և շեշտել այդ ճանապարհի կենսական անհրաժեշտությունը պետության համար:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Տրանշ 5-(Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատված, ընդհանուր երկարությունը՝ շուրջ 60կմ) ծրագրի կատարման ընթացքը և դրա իրականացմանն ուղղված հետագա քայլերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին