«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններն այս օրերին լուրջ քննություն են սկսել սեպտեմբերի 13-ին եւ 14-ին սկսված պատերազմի գործողությունների մասով: Քննչական մարմինները լծվել են զորամասերի անձնակազմին հարցաքննելու գործին եւ փորձում են հասկանալ, թե ինչու եւ ինչպես ստացվեց, որ երկու օրվա մեջ հակառակորդն այդքան դիրքային առավելություն ունեցավ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում սեպտեմբերի 13-ի եւ 14-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերով մեղադրանքների առաջադրման տեղատարափ է լինելու:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: