«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ՝ ՌԴ տրանսպորտի նախարարության որոշման մասին:
Մասնավորապես, լաստանավի տարածքում տրանսպորտային միջոցների մեծ ծանրաբեռնվածության պատճառով եւ անցումները «Կովկաս» նավահանգստում Ղրիմի Հանրապետության ուղղությամբ վերացնելու նպատակով ստեղծվել է լաստանավի վրա բեռնման սպասման հերթ: Այդ որոշմամբ սահմանվելու է այն ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը թույլատրվում է: Այսպիսով, լինելու է Ղրիմի Հանրապետություն բեռնափոխադրումների առաջնահերթություն: Թույլատրվող բեռներն են լինելու փչացող ապրանքներ, երկրորդ տեղում՝ ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցներ, դեղագործական արտադրանք:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից։ Վերջինս լրագրողների հետ զրույցից հետո համաձայնել էր պատասխանել նաեւ մեր առանձին հարցերին, սակայն երբ իմացավ, թե մենք որ լրատվամիջոցն ենք ներկայացնում, որոշեց, թե չպետք է պատասխանի, քանի որ արդեն խոսել է: Այդ պահվածքից, ցավոք, ՀՀ ներմուծվող ապրանքների արգելքի խնդիրը չի լուծվում»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: