Կարևոր իրադարձություններ

Անցկացվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները

01 Նոյեմբեր, 2022 23:00
Անցկացվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները

ՀՀ պաշտպանության նախարարության Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում հոկտեմբերի 25-28-ը ԿԳՄՍ և Պաշտպանության նախարություններն անցկացրել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով: Խաղերի 1-ին փուլին մասնակցել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների շուրջ 20000 աշակերտ:

4-րդ՝ եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 1-ին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմերը:

Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`

  • նռնակի նետում (Ô-1 ուսումնական),
  • 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ),
  • ձգումներ պտտաձողից,
  • կրոսավազք (1000մ),
  • հրաձգություն,
  • ինքնաձիգի քանդում-հավաքում։

Անհատական մարզաձևերում 1-ին տեղեր են զբաղեցրել՝

Ինքնաձիգի քանդում-հավաք - Նարեկ Ներսիսյանը (Շիրակ)

Նռնակի նետում (ուսումնական) - Տիգրան Մկրտչյանը (Վայոց ձոր)

Ձգումներ պտտաձողից - Տիգրան Մկրտչյանը (Վայոց ձոր) և Կամո Մատինյանը (Տավուշ)

Հրաձգություն (ինքնաձիգով) - Դավիթ Հայրապետյանը (Սյունիք)

Կրոսավազք (1000 մ) - Տիգրան Մկրտչյանը (Վայոց ձոր)

Փոխանցումավազք (4x50 մ) վարժությունում 1-ին տեղը գրավել է Վայոց ձորի մարզի թիմը:

Հնգամարտի արդյունքով 1-ին տեղը զբաղեցրել է Ալեքս Ուզունյանը (Տավուշ):

Ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումներին մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերի անդամները և դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, գավաթներով, իսկ թիմերի անդամները՝ նվերներով:

Շնորհակալագրերով են պարգևատրվել ՀՀ Շիրակի, Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի դպրոցները:

Պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, Հովհանես Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ֆիզիկական պասրաստության և սպորտի ծառայության, սպորտի և մարզական աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ, մրցումների գլխավոր մրցավար Նարեկ Չալիկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին