Կարևոր իրադարձություններ

Կայացել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը

01 Նոյեմբեր, 2022 19:50
Կայացել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը

Նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։


Քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ երկուսուկես տարի ռազմական գործը յուրացրած կուրսանտներն այսօր սպայական առաջին՝ լեյտենանտի ուսադիրներով երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին։


Հայոց բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ ԲՈՒՀ-երում ճշգրիտ գիտություններն ու հումանիտար առարկաները յուրացրած, ռազմական գործը տեսական պարապմունքների և ուսումնավարժական հավաքի ընթացքում սերտած լեյտենանտները՝ դասակի հրամանատարները, նոր շունչ և որակ կհաղորդեն զինված ուժերին և կնպաստեն բանակի մարտունակության բարձրացմանը։


Նույն օրը ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի որոշման վիճակահանությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին