Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    402
    420

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

Հանքավանի հարակից անտառից սոճիներ էին ապօրինի հատել

01 Նոյեմբեր, 2022 17:38
Հանքավանի հարակից անտառից սոճիներ էին ապօրինի հատել

Հոկտեմբերի 31-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Հանքավանի, մյուսը՝ Մեղրաձորի բնակիչ, ապօրինի հատել են ծառեր և պատրաստվում են հանքավանցու կողմից շահագործվող «ԶԻԼ-131»-ով տեղափոխել նրա տուն:

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, Հրազդանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հանքավան բնակավայրում հայտնաբերվել է մոտ 10 խմ փայտանյութով բեռնված «ԶԻԼ-131»-ը: Վարորդը հայտնել է, որ մեղրաձորցի ընկերոջ հետ Հանքավան բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել են սոճիներ:

Պարզվել է, որ նրանք նախկինում ևս կատարել են ապօրինի ծառահատումներ և փայտանյութը տեղափոխել հանքավանցու տան բակ:

Տղամարդիկ ձերբակալվել են: Փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ «ԶԻԼ-131» բեռնատարի վրա տեղադրված է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի համարանիշ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին