Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

01 Նոյեմբեր, 2022 17:02
 Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ ձևավորված կառուցողական համագործակցությունը՝ երկրի համար առանցքային բարեփոխումների շրջանակներում և շնորհակալություն հայտնել ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղություններով Հայաստանին տրամադրված աջակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները: 

 

Լրահոս

Դիտել ավելին