Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401,5
    419,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

01 Նոյեմբեր, 2022 16:56
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությանը, որին առերեսվում է մեր երկիրը, ինչպես նաև՝ այս դժվարին ժամանակներում իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիային, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը վերաբերող հարցերին:

Նշվել է, որ այսօր եվրոպական շատ կառույցներ կրկնակի ստանդարտների քաղաքականություն են որդեգրել և ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում էներգետիկ շահերը բարձր են դասում միջազգային իրավունքի սկզբունքներից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի մասին զեկույցին, որն առաջիկայում քննարկվելու է Եվրախորհրդարանում:

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանն ու Ասպրամ Կրպեյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին