Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407
    425

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Պատանուն դանակահարել էր նույն քոլեջի ուսանողը

01 Նոյեմբեր, 2022 16:25
Պատանուն դանակահարել էր նույն քոլեջի ուսանողը

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 10.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվել է հաղորդում, որ «նախաբազկի և գոտկային շրջանի կտրած, թափանցող վերքեր» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 15-ամյա պատանի:Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի բաժնից։

Նա հայտնել էր, թե քոլեջում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ընկել է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայությունների աշխատակիցների և Նոր Նորքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պատանուն վնասվածքը պատճառել է նույն քոլեջի 1-ին կուրսի ուսանող, 15-ամյա մի երևանցի:

Դանակահարող պատանին ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին