Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ առաքելության դիտորդներին ներկայացրել է Վարդենիսում ստեղծված իրավիճակը

01 Նոյեմբեր, 2022 15:46
Հեղինակ՝ Կարեն Սարգսյան
Գեղարքունիքի մարզպետը ԵՄ առաքելության դիտորդներին ներկայացրել է Վարդենիսում ստեղծված իրավիճակը
Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին, գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։
 
Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների և շրջայցի ընթացքում տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական ագրեսիայի, վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակի և այլնի մասին, դրանք առավել առարկայական դարձնելով լուսանկարների ցուցադրմամբ։
 
Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք- շինությունների մասին՝ տեղեկացրի, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ, իսկ ամբողջովին տուժած ութ բնակարանների խնդիրները կառավարությունը կլուծի նորի կառուցմամբ։
 
Այնուհետև խոսեցինք մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանիտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերման և այլ թեմաների մասին։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ պարբերաբար հանդիպել, քանզի նման քննարկումները նպաստում են աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին