Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը պետք է ավարտել. Լուկաշենկոն՝ Զասին

01 Նոյեմբեր, 2022 13:52
Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը պետք է ավարտել. Լուկաշենկոն՝ Զասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:

Ինչպես փոխանցում է belta-ն, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակը:

«Այս հակամարտությունը պետք է ավարտել: Եվ Աստված մի արասցե, որ մենք բախումներ հրահրենք տաջիկա-ղրղզական սահմանին։ Դա նույնպես անթույլատրելի է։ ՀԱՊԿ շրջանակներում մենք չենք կարող դադարեցնել այդ հակամարտությունները։ Մենք լրջորեն պետք է քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ-ի հերթական նիստին»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդեն միջնորդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին