Կարևոր իրադարձություններ

Այս պահին խաղողի մթերումն ամբողջությամբ ավարտված է. Քերոբյան

01 Նոյեմբեր, 2022 13:10
Այս պահին խաղողի մթերումն ամբողջությամբ ավարտված է. Քերոբյան

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է խաղողի մթերման խնդիրներին։

«Մի քանի անգամ ես այցելել եմ տարբեր մարզեր, գյուղացիներն են եկել, մի քանի քննարկում ենք կազմակերպել։ Բոլոր խնդիրները լուծված են։ Այս պահին մթերումն ամբողջությամբ ավարտված է։

Կան մթերումից դժգոհ ֆերմերներ։ Դժգոհության հիմնական պատճառը մթերման ցածր արժեքն է՝ 120 դրամ 1 կգ-ի դիմաց»,-նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ խաղողը ցածր գնով է մթերվել, քանի որ դոլարի փոխարժեքի անկման պատճառով հայաստանյան կոնյակ արտադրողներն արտաքին շուկաներում մրցունակ լինելու խնդիր ունեն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին