Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Կոպիրկին

01 Նոյեմբեր, 2022 12:42
ԼՂ-ի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Կոպիրկին

Վլադիմիր Պուտինը հավատարմություն է հայտնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Դա կարևոր ազդակ է ինչպես հայ հասարակության, այնպես էլ տարածաշրջանի և այնտեղից դուրս այլ երկրների համար:

Այն, որ հանդիպումը (Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը) տեղի ունեցավ Ռուսաստանում, վկայում է, որ ՌԴ-ն, չնայած այլ տարածաշրջաններում ակտիվ ներգրավվածությանը, մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին և չի թուլացնում իր ջանքերը կարգավորման գործընթացում»,- ասել է դիվանագետը:

Կոպիրկինը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին, երբ ստեղծված կլինեն պայմաններ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար և թույլ կտան արդարացի լուծել այդ հարցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին