Կարևոր իրադարձություններ

Հյուրանոցների թիվը պետք է մեծացնել. Էկոնոմիկայի նախարար

01 Նոյեմբեր, 2022 12:01
Հյուրանոցների թիվը պետք է մեծացնել. Էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձել է ՀՀ-ում հյուրանոցների խնդիրներին։

«Այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները մեզ փոխանցել են, որ մերժել են Հայաստան այցելել ցանկացող բազմաթիվ զբոսաշրջիկների, որովհետև չեն կարողացել լուծել նրանց տեղավորելու հարցերը։ Դա առաջին հերթին վերաբերում է Երևան և Գյումրի քաղաքներին։

Այդ երկու քաղաքներում ունենք հյուրանոցային համարների խիստ դեֆիցիտ պիկ ամիսներին»,- 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Քերոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հյուրանոցների թիվը պետք է մեծացնել։

«Հայաստանում զբոսաշրջային խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ ամառային ամիսներին հյուրանոցները գերծանրաբեռնված են լինում, իսկ ձմեռային ամիսներին՝ հակառակը։

Այսինքն՝ խնդիրը պետք է բաժանել երկու մասի։ Ակնհայտ է, որ հյուրանոցների թիվը պետք է մեծացնել։ Դիտարկում ենք տարբեր հնարավորություններ, թե ինչպես պետք է անել դա»,- նշել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին