Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանն Իրանում քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը (լուսանկարներ)

01 Նոյեմբեր, 2022 11:51
Գնել Սանոսյանն Իրանում քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը (լուսանկարներ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իրանում նախարարը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։

ՏԿԵ նախարարության էջում հրապարակված հաղորդագրչության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։

Քննարկվել է նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։

Սանոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։

Կարևորվել է ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

 

Լրահոս

Դիտել ավելին