Կարևոր իրադարձություններ

Մեքենաների բախումից ուղևորը հիվանդանոցում մահացել է

01 Նոյեմբեր, 2022 10:28
Մեքենաների բախումից ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21154» մակնիշի մեքենաներ:

Վարորդները և «ՎԱԶ-21154»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հոկտեմբերի 31-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21154»-ի ուղևորը՝ 1983 թ. ծնված Հակոբ Վարդանյանը, մահացել է:

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին