Կարևոր իրադարձություններ

Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 8 ահազանգ է ստացվել

01 Նոյեմբեր, 2022 10:03
Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 8 ահազանգ է ստացվել

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 7․5 հա, Վարդենիկ գյուղում՝ 8 հա,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1․2 հա,

Գորիս-Երևան ավտոճանապարհին՝ 7 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 23․7 հա։

 

Լրահոս

Դիտել ավելին