Կարևոր իրադարձություններ

Դեռ որևէ մեկը չի դիմել զինդատախազի մրցույթին մասնակցելու համար. «Հրապարակ»

01 Նոյեմբեր, 2022 08:48
Դեռ որևէ մեկը չի դիմել զինդատախազի մրցույթին մասնակցելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Զինդատախազ Վահե Հովհաննիսյանի հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ոչ մի կերպ չի հաջողվում համալրել այդ կարեւոր հաստիքը։ Դատախազությունն այդ պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ մրցույթ է հայտարարում։

Հիշեցնենք, որ մեկ անգամ արդեն հայտարարել էր, որին մասնակցելու միակ հայտը ներկայացրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը, ենթադրվում էր, որ իշխանությունը որոշել է երկրորդ շանսը տալ մեկ տարի առաջ պաշտոնն Արգիշտի Քյարամյանին զիջած Գրիգորյանին: Սակայն ընթացքում պլանները փոխվեցին, եւ Գրիգորյանին որոշեցին գործուղել ԲԴԽ` իրավաբան-գիտնականի թափուր տեղը զբաղեցնելու: Այդ պատճառով էլ Գրիգորյանը հետ վերցրեց զինդատախազի պաշտոնի համար ներկայացրած դիմումը։

Հիմա դատախազությունը զինդատախազի պաշտոնը համալրելու համար հոկտեմբերի 28-ին արդեն երկրորդ մրցույթն է հայտարարել, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 11-ը։ Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ դեռ որեւէ մեկը չի դիմել մրցույթին մասնակցելու համար»:

Հովածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին