Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ում անակնկալի են եկել Փաշինյանի որոշումից. «Հրապարակ»

01 Նոյեմբեր, 2022 08:03
ՔՊ-ում անակնկալի են եկել Փաշինյանի որոշումից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՔՊ համագումարը վարչություն ընտրեց, որն էլ՝ վարչության նախագահ։ ՔՊ-ականներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ Շատերը սպասել են, որ, ավանդույթի համաձայն, նա կհրաժարվի։ Սրանով էր պայմանավորված, որ այդ պաշտոնի համար թեժ մրցում էին Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։ Սակայն, ի զարմանս շատերի, Փաշինյանն ընդունել է վարչության անդամների՝ նախագահությունը ստանձնելու խնդրանք-առաջարկը։

ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն այլեւս չի վստահում անգամ մտերիմներին, ուստի որոշել է ստանձնել կուսակցության ղեկավարի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի լիդեր դառնալ եւ աչք դնել իր աթոռին։ Փաշինյանի ընտրվելը մեկ այլ բացատրություն էլ ունի` ՔՊ վերնախավում այնքան անհաշտ են, որ ոչ մեկը, բացի Փաշինյանից, չի կարող կուսակցությունը կառավարել:

2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին