Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է Գայանե Փայտյանը

27 Հոկտեմբեր, 2022 10:21
Կյանքից հեռացել է Գայանե Փայտյանը

Մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավարուհի Գայանե Փայտյանը։

Նա ծնվել է 1974թ. հունիսի 30-ին։  

1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։

2017թ. հիմնադրել էր «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարը։

2008թ. հիմնադրել և ղեկավարում էր հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Փայտյանը առողջական խնդիրներ ուներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին