Կարևոր իրադարձություններ

Այս որակն ու սրտացավությունը պիտի փոփոխություն բերեն. Ժաննա Անդրեասյան

07 Հոկտեմբեր, 2022 00:00
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Այս որակն ու սրտացավությունը պիտի փոփոխություն բերեն. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հաճախ, երբ խոսում ենք դպրոցից ու ուսուցչից, շատ կարևոր բաներ թվում են ինքնըստինքյան հասկանալի։

Բայց դրանք կարևոր է բարձրաձայնել։

2020-ի պատերազմից հետո, մեր այն զոհերի համար, որ հանգամանքների բերումով իրենց հետևից սգացող ընտանիք չեն ունեցել, ցավակցությունները հաճախ ընդունել են դպրոցն ու ուսուցիչը։

Ու երբ առիթի դեպքում դպրոցի տնօրեններին կամ ուսուցիչներին հարցնում եմ՝ քանի երեխա ունեք, կարիքը չունենք ճշտելու, որ խոսքը սովորողների մասին է։

Այս որակն ու սրտացավությունը պիտի փոփոխություն բերի։ Այլընտրանք չկա»։

 

Լրահոս

Դիտել ավելին