Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

06 Հոկտեմբեր, 2022 23:32
Վթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սեյրան Հ-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Օշական գյուղի Մաշտոցի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Սեյրան Հ-ն և ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 45-ամյա Անդրանիկ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին