Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետն ու Գերմանիայի կանցլերը քննարկել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

06 Հոկտեմբեր, 2022 22:52
ՀՀ վարչապետն ու Գերմանիայի կանցլերը քննարկել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:

Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում վարչապետն ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին