Կարևոր իրադարձություններ

ՀՀ և Հունաստանի վարչապետները քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

06 Հոկտեմբեր, 2022 22:17
ՀՀ և Հունաստանի վարչապետները քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում` Հունաստանի կողմից Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքն ու ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ պահանջները:

Վարչապետ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով փոխգործակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին