Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401
    419

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Բելառուսի միջև համագործակցության խորացման հեռանկարները

06 Հոկտեմբեր, 2022 21:07
Քննարկվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Բելառուսի միջև համագործակցության խորացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությունը, որում ներառվել էին սպորտային ֆեդերացիաների նախագահներ: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծվել է սպորտի միջազգայնացման կարևորությունը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին