Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Զոլաքար գյուղի տներից մեկի տանիքում

06 Հոկտեմբեր, 2022 20:12
Հրդեհ՝ Զոլաքար գյուղի տներից մեկի տանիքում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 14։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում` մեկհարկանի բնակելի տան տանիքում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 16:30–ին:

Այրվել են տան տանիքը` 200 քմ, տանիքում առկա ավտոմեքենայի պահեստամասերը և տնտեսական իրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին