Կարևոր իրադարձություններ

N 40 մանկապարտեզի վթարային մասնաշենքի փոխարեն կկառուցվի արդի չափորոշիչներով հագեցած նոր մասնաճյուղ. Տիգրան Ավինյան

06 Հոկտեմբեր, 2022 19:01
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
N 40 մանկապարտեզի վթարային մասնաշենքի փոխարեն կկառուցվի արդի չափորոշիչներով հագեցած նոր մասնաճյուղ. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երևանը քաղաք է մարդկա՛նց համար: Մեր քաղաքը պետք է ծառայի այդ թվում երեխաներին՝ ստեղծելով նպաստավոր և ապահով պայմաններ նրանց զարգացման և կայացման համար: Երեխաների համար Երևան ունենալու նպատակով քաղապաետարանը նախատեսում է ինչպես շահագործվող մանկապարտեզների հիմնանորոգում, այնպես էլ նորերի կառուցում:

Ուրախ եմ տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի N 41 մանկապարտեզի նախագծման, և N 44, 47, 48, 50 մանկապարտեզների բուն հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է։ Այցելածս N 40 մանկապարտեզի վթարային մասնաշենքի փոխարեն կկառուցվի արդի չափորոշիչներով հագեցած նոր մասնաճյուղ: Մանկապարտեզները, ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ, կընդունեն իրենց սաներին նոր և հիմնանորոգված տեսքով»։

 

Լրահոս

Դիտել ավելին