Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան ուս ուսի հայ ժողովրդի կողքին է. Քեթրին Կոլոնա

06 Հոկտեմբեր, 2022 17:13
Ֆրանսիան ուս ուսի հայ ժողովրդի կողքին է. Քեթրին Կոլոնա

Ադրբեջանի զինված ներխուժումները և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին հարվածներ հասցնելը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆրանսիայի Սենատում հայտարարել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան:

Նրա խոսքով` Ֆրանսիան ուս ուսի կանգնած է հայ ժողովրդի կողքին:

«Մեր պատմությունները կապված են այն պահից, երբ մեր երկիրը փախստականներ ընդունեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Մենք համերաշխություն ենք ցուցաբերում հայ ժողովրդի հետ և կշարունակենք դա անել մինչև կհասնենք հակամարտության բանակցված, խաղաղ լուծման»,-ասել է նա:

Նա նշել է, որ Ֆրանսիան ակտիվ ջանքեր է գործադրում հայ գերիների, ռազմագերիների ազատ արձակման համար:

«Ես կարող եմ ձեզ տեղեկացնել, որ նրանցից 17-ը երեկ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից»,-ընդգծել է Կոլոնան՝ հավելելով, որ Ֆրանսիան Եվրամիության հետ միասին ներգրավված է երկու երկրների միջև երկխոսության գործընթացում, որը շարունակվում է:

«Նախագահ Մակրոնը վաղը կշարունակի այն իր մի շարք եվրոպացի գործընկերների հետ, քանի որ խաղաղությանն ու միջազգային իրավունքին հավատարիմ է»,-նշել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին