Կարևոր իրադարձություններ

Փաստաբան Լևոն Սահակյանը՝ AM իրավաբանական ընկերության և ԲԴԽ-ի սպասվելիք «շահերի բախման» մասին

06 Հոկտեմբեր, 2022 16:56
Հեղինակ՝ Լևոն Սահակյան
Փաստաբան Լևոն Սահակյանը՝ AM իրավաբանական ընկերության և ԲԴԽ-ի սպասվելիք «շահերի բախման» մասին
Փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է AM իրավաբանական ընկերություն և ԲԴԽ-ի սպասվելիք «շահերի բախման» մասին տարծված ասեկոսեներին:
 
«AM ընկերություն, շահերի բախում և այլն...
 
Կարեն Անդրեասյանի արդարադատության նախարար աշխատելու ընթացքում, ընդամենը մեկ անգամ եմ դիմել արդարադատության նախարարին, որով խնդրել եմ վերացնել <<Կատարողական վարույթը կասեցնելու մասին>> ՀԿԱԾ որոշումը: Նախարարությունը (իմ գնահատմամբ՝ անհիմն) մերժել է մեր դիմումը, որից հետո ստիպված ենք եղել դիմել մեր վստահորդի իրավունքների դատական պաշտպանության:
 
Բացի վերոգրյալը՝ մեկ անգամ էլ մեր վստահորդի օգտին կայացված դատական ակտը պատշաճ չկատարելու համար հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ինչի արդյունքում ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր անգործություն դրսևորելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախորդ մեկ տարվա ընթացքում երբեք չեմ դիմել նախարարին որևէ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:
 
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Եվա Առաքելյանը հանդիսանում է մեր ընկերության 40 տեկոսի սեփականատեր, ապա պետք է նշեմ, որ մենք հպարտ ենք, որ ունենք նրա նման գրագետ փաստաբան (ի դեպ՝ Եվան կոնկրետ դատական գործերով երբեք չի զբաղվել), իսկ Կարեն Անդրեասյանին մաղթում եմ հաջողություններ նաև ԲԴԽ-ում:
 
Ակնհայտ են գոնե Արդարադատության նախարարության ձեռքբերումները նախորդ մեկ տարվա ընթացքում:
 
Վստահ եմ, որ Կարեն Անդրեասյանը նոր պաշտոնում կցուցաբերի այն նույն սկզբունքայնությունը, որը, որ ցուցաբերել է թե ՄԻՊ, թե նախարար աշխատած ժամանակահատվածում:
 
ՇՆՈՐՀԱՎՈՐ»!

 

Լրահոս

Դիտել ավելին