Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    404
    422

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագիր կնքելու իր համապարփակ առաջարկները. Զախարովա

06 Հոկտեմբեր, 2022 16:10
Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագիր կնքելու իր համապարփակ առաջարկները. Զախարովա

«Մենք համալիր աջակցություն ենք ցուցաբերում Ռուսաստանի երկու մերձավոր պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը, որոնք մեր դաշնակիցներն են, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին։ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այդ թեմայով խորհրդակցությունների համար մի շարք այցեր է կատարել տարածաշրջան»,-այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ, հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմատիկայի բարձր զգայունությունը, նպատակահարմար չի համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքի մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն»,- հավելել է Զախարովան: Զախարովան նաև հավելել է, որ «որոշ միջնորդներին ընդհանրապես հնարավոր չէ անվանել խաղաղության միջնորդներ»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին