Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովում այսօր քննարկվում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ԲԴԽ անդամ առաջադրված Կարեն Անդրեասյանն իր խոսքում նշեց, որ եթե լինի վստահության քվե, ինքը կլինի ԲԴԽ այն անդամներից մեկը, որը կգործի արդար:
«Դա արդեն բավական է ավելի շատ բան անելու դատական համակարգի համար, քան այն բոլոր պաշտոններում, որ ինձ շանս է տրվել ունենալ: Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, և սա հնարավորություն է ի վերջո իմ երազանքին մոտենալու»,- ասաց նա: