Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը 508 միլիոն դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

06 Հոկտեմբեր, 2022 11:21
Կառավարությունը 508 միլիոն դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

ՀՀ Կառավարության հերթական նիստին այսօր հավանության արժանացավ ՏԿԵ նախարարության նախագիծը, ըստ որի՝ 508 միլիոն 222 հազար դրամ հատկացվեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին: 

Ըստ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ 2022 թվականին  միջգերատեսչական հանձնաժողովի կայացած թվով 7 նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր:

«Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ»,-ասաց նախարարը: 

Նախագծում նշվում է, որ  ՀՀ 20 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 21 ծրագրերի (որոնցից 16-ը քննարկվել և հաստատվել է 2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, իսկ 5-ը՝ 2022-ին) գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:

 

Լրահոս

Դիտել ավելին