Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

ՏՏ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունից օգտվելու դիմումներն ավելացել են

06 Հոկտեմբեր, 2022 10:25
ՏՏ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունից օգտվելու դիմումներն ավելացել են

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորարական գաղափարներ ունեցող ստարտափները մեր երկրում օր-օրի ավելանում են։ Նրանց զարգացմանն ու առաջընթացին է ուղղված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորութուն է ընձեռում նորաստեղծ կազմակերպություններին վճարել ընդամենը 10% եկամտահարկ և ազատվել շահութահարկից։ 

Օրենքի ընդունումից մինչ օրս՝ 2015-2022թթ. սեպտեմբերի 26-ի տվյալներով, ՏՏ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունից արդեն օգտվել է 2049 կազմակերպություն։ 

2022 թվականն աննախադեպ է դիմումների և տրամադրվող հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնության հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն, ապա միայն 2022թ.՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ, հավաստագրված ընկերությունների թիվը 1039 է, որից 716-ը օտարերկրյա կազմակերպություններ են։ 195 կազմակերպություն էլ արդեն իսկ հավաստագիր ստանալու դիմում է ներկայացրել, որոնց հայտերը կքննարկվեն առաջիկա նիստերում։

Հարկային արտոնություն ստանալու համար դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում Օրենքով սահմանված հետևյալ ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում, էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, Web ծրագրավորում, ինժեներիա, ինտեգրալային սխեմաների նախագծում, չիպերի ծրագրավորում, խաղերի ստեղծում, 3D մոդելավորում և այլն: 

 

Լրահոս

Դիտել ավելին