Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանի կոչ-խնդրանքը Արցախի և Հայաստանի նախագահներին

06 Հոկտեմբեր, 2022 09:42
Սամվել Բաբայանի կոչ-խնդրանքը Արցախի և Հայաստանի նախագահներին

Սամվել Բաբայանը կոչ-խնդրանքով դիմել է Արցախի և Հայաստանի նախագահներին` գրելով.

«Կոչ-խնդրանք Արցախի և Հայաստանի նախագահներին

Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։ Մեզանից յուրաքանչյուրը Արցախում և Արցախով է հաջողել։

Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։ Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության։

Սամվել ԲԱԲԱՅԱՆ 5.10.2022թ., ք. Ստեփանակերտ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին