Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիր պատգամավորի հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել. «Հրապարակ»

06 Հոկտեմբեր, 2022 08:01
Ընդդիմադիր պատգամավորի հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մի քանի օր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, ով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարն էր։ Նա 2021 թվականի նոյեմբերի 10-ին է կալանավորվել, եւ շուտով կլրանար կալանքի մեկ տարին։ Հոր եւ դստեր հետ երեկ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն, որոշ տեղեկություններով, նա ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք․ Արա Մկրտչյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման մեջ»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին