Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

05 Հոկտեմբեր, 2022 23:11
Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:

ՌԴ խաղաղապահների կողմից երեսուն դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում, և ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտում ու Մարտունիում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով։

Իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության երկու ավտոմոբիլային շարասյունների ուղեկցում Շուշի-Լաչին և հակառակ ուղղությամբ:

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին