ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:
ՌԴ խաղաղապահների կողմից երեսուն դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում, և ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտում ու Մարտունիում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով։
Իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության երկու ավտոմոբիլային շարասյունների ուղեկցում Շուշի-Լաչին և հակառակ ուղղությամբ:
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է: