Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները երիտասարդների են ձերբակալել

05 Հոկտեմբեր, 2022 23:56
Ոստիկանները երիտասարդների են ձերբակալել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք պահելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու երիտասարդի: 30-ամյա երիտասարդի «Օպելի» սրահում հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակ:
Նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նույն օրը ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ևս մեկ դեպք է արձանագրվել:

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արցախի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 37-ամյա տղամարդու՝ իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով, և 36-ամյա ուղևորին: Մեքենայում հայտնաբերվել են «Վինչեստր» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացան, փամփուշտներ և ծալովի դանակ:


Ոստիկանությունից տեղեկացնում են, որ տղամարդիկ և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին