Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱ տեսչական մարմինը նոր ղեկավար ունի

05 Հոկտեմբեր, 2022 20:19
ՔՏՀԱ տեսչական մարմինը նոր ղեկավար ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարեգին Խաչատրյանին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակելու մասին: 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գարեգին Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման տեքստում։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղամ Շախբազյանին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշում էր ստորագրել:

 

Լրահոս

Դիտել ավելին