Կարևոր իրադարձություններ

Երկու վաստակաշատ ուսուցիչներ անակնկալ նվեր են ստացել Fly Arna-ից

05 Հոկտեմբեր, 2022 18:10
Երկու վաստակաշատ ուսուցիչներ անակնկալ նվեր են ստացել Fly Arna-ից

Հոկտեմբերի 5-ին, Ուսուցչի օրվա առիթով, Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը անակնկալ է մատուցել երկու վաստակաշատ ուսուցիչների՝ ապագա սերնդի կրթության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Անահիտ Իշխանյանին և Երեւանի Շեւչենկոյի անվան թիվ 42 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Անահիտ Մկրտչյանին Fly Arna-ն այսօր նվիրել է Երեւան-Շարմ Էլ Շեյխ երկու անձի համար նախատեսված երկկողմանի ավիատոմսեր՝ իրենց արժանի հանգիստն առաջիկա ամիսների ընթացքում ազգային ավիափոխադրողի հետ կազմակերպելու համար։

«Մեր ապագան մեր երեխաներն են, իսկ ուսուցիչներին բաժին է հասել երեխաներին  կրթելու և դաստիարակելու ամենաբարդ և պատասխանատու աշխատանքը։  Այսօր և ամեն օր մենք պարտավոր ենք գնահատել մեր ուսուցիչների ջանքերը, քանի որ իրենց նվիրյալ աշխատանքի արդյունքում է կերտվում ազգը և պետությունը։

Հայկական ազգային ավիաուղիներն այսօր որոշեց անակնկալ մատուցել կրթված և զարգացած սերունդ հղկելու գործում բազմամյա և նշանակալի ավանդ ունեցող երկու ուսուցիչների՝ ի նշան այս մասնագիտության հանդեպ ունեցած հարգանքի և այն կրողների հանդեպ տածած երախտագիտության», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Ուսուցչուհիներ Անահիտ Մկրտչյանն ու Անահիտ Իշխանյանն այսօր հյուրընկալվել են Fly Arna-ի գրասենյակ և ավիաընկերության ներկայացուցչի կողմից ստացել իրենց նվերները։

 

Լրահոս

Դիտել ավելին