Կարևոր իրադարձություններ

Դիվանագիտական աշխատանքը մեր առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել. Փաշինյան

05 Հոկտեմբեր, 2022 17:52
Դիվանագիտական աշխատանքը մեր առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղության օրակարգի շուրջ ընթացող բանակցային գործընթացին:

«Ընդհանուր առմամբ, ՀՀ շուրջ իրադրությունը, կարծում եմ՝ շարունակում է մնալ բավականին լարված, կայուն լարված, բայց պիտի ասեմ նաև, որ, կարծում եմ, նաև ՊՆ-ի հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք, բայց պետք է ընդգծել, որ այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք՝ նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով:

Դուք տեղյակ եք, որ վերջին 10 օրվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես Միրզոյան-Բլինքեն-Բայրամով ֆորմատով, տեղի է ունեցել նաև ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի, ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը, և նաև նախորդ օրը տեղի ունեցավ Միրզոյան-Բայրամով հանդիպումը, երեկ տեղի ունեցավ Բլինքեն-Բայրամով-Միրզոյան եռակողմ հեռախոսազանգը:

Իհարկե, այդ խոսակցությունները պարզ և հեշտ խոսակցություններ չեն, բայց պիտի ասեմ, որ մեր վերլուծությամբ և իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումները և դիվանագիտական աշխատանքը մեր առաջ գնալու որոշակի տարածք են ստեղծել, և այս առումով ես ուզում եմ հետևյալ գնահատականը տալ, թե ինչ ուղղություններով կարող է որոշակի տարածք առաջանալ, որպեսզի մենք շարժվենք առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին