Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի ներդրման հարցը. Միրզոյան

05 Հոկտեմբեր, 2022 17:27
Քննարկվում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի ներդրման հարցը. Միրզոյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ կա համընդհանուր ընկալում, այդ թվում՝ միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը և խաղաղության պայմանագրի կնքումը բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն, և հավելյալ երաշխիքներ պահանջվեն:

«Օրինակ Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային դիտորդական մեխանիզմ ներդնելը:  

Սա այլ գործիքներից մեկն է, որը քննարկվում է ի թիվս այլ գործիքների: Մեկ այլ գործիք էլ կարող եմ մատնանշել, օրինակ՝ ենթադրաբար Հայաստան-Ադրբեջան սահմանից զինված ուժերի՝ որոշակի հեռավորության վրա հետքաշումը»,- նշել է նա:  

 

Լրահոս

Դիտել ավելին