Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել.Նիկոլ Փաշինյան

05 Հոկտեմբեր, 2022 17:16
Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել.Նիկոլ Փաշինյան

«Ում վրա են ինչ ուզում բարդել: Հայաստանը ճանաչե՞լ է արդյոք ԼՂ-ն Ադրբեջանի կազմ՝ այո՛, ճանաչե՛լ է, և դրա հեղինակը Վարդան Օսկանյանը և Ռոբերտ Քոչարյանն են, իսկ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն այդ ժառանգությունն ընդունել են որպես իշխանություն ստանձնելու նախապայման: Պետք չէ հիստերիկ հայտարարություններ անել: Վարդան Օսկանյանը հրապարակային Հայաստանը ճանաչել է «օկուպանտ»:

Ռոբերտ Քոչարյանն էլ 1998թ որպես իշխանությունը ստանձնելու նախապայման Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից:

Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել:

Ես հաստատում եմ, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Իմ հայտարարած բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում ես, ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը: »,- ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին